|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ»-ը գրում է. «Աշոտ Աղաբաբյանի և Գագիկ Ծառուկյանի հակամարտության արդյունքում Աբովյանում հանգրվանած որոշ առևտրականների հեռանալը լուրջ ֆինանսական վնասներ է պատճառել «Հրազդան» մարզադաշտի և տոնավաճառի տնօրինությանը: Բայց դա միակ վնասը չէ, որ կրում է Գալուստ Սահակյանի կնոջ եղբայրը՝ Աշոտ Աղաբաբյանը:
Մեր տեղեկություններով, հարկային ստուգումների արդյունքում մոտ 55 միլիոն դրամի հարկային տույժ-տուգանքներ են դրվել նրա վրա: Ստուգումների արդյունքում հարկային են հրավիրվել նաև որոշ աշխատակիցներ, որոնք պարզաբանումներ են տվել: Իսկ տոնավաճառում և ստադիոնում մոտ 300 մարդ է աշխատում, որոնց մի մասն առաջիկայում ֆինանսական պատճառով հնարավոր է կրճատվի»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։