|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2016 թվականի կեսից: Այդ մասին ТАСС-ին հայտնել է Ուրալի մաքսային վարչության ղեկավար Վյաչեսլավ Գոլոսկոկովը:
Ըստ նրա՝ այս պահին Մաքսային օրենսգրքի նախագծի մշակումն ավարտվել է, այն գտնվում է միջպետական համաձայնեցման փուլում:
Փաստաթուղթը պարունակում է մաքսային վերահսկողության նոր մոտեցումներ: Այսպես՝ նոր օրենսգիրքը նախատեսում է մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային գրանցման համակարգ: