|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 10-րդ դարի միստիկ բանաստեղծ Գրիգոր Նարեկացուն շնորհել է «Եկեղեցու ուսուցիչ» տիտղոսը. տեղեկացնում է Associated Press-ը:
Երկուշաբթի Վատիկանը հայտարարել է, որ Ֆրանցիսկոսը համաձայնել է Վատիկանի սրբերի միաբանության ժողովի ժամանակ ընդունված որոշմանը, ըստ որի` Գրիգոր Նարեկացուն շնորհվել է եկեղեցական մեծագույն պարգևներից մեկը:
«Եկեղեցու ուսուցիչ» տիտղոսը շնորհվում է աստվածաբաններին Հռոմի պապի կողմից միջնադարից ի վեր՝ եկեղեցուն առանձնահատուկ ծառայություններ մատուցելու կամ սրբության համար:
Հիշեցնենք, որ Հռոմի պապն ապրիլի 12-ին Սբ Պետրոս Մայր տաճարում կանցկացնի պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: