|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը:
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը լինելու է Ազատության հրապարակում փետրվարի 20-ին` ժամը 16:00-ին:
«Ինձ բացակա չդնեք, ես ուրբաթ օրը կլինեմ Ազատության հրապարակում եւ կպատասխանեմ ձեր հարցերին»,- ասաց նա եւ լքեց ասուլիսի սրահը:
Նշենք, որ Հովհաննիսյանը լրագրողներից իմացավ ԲՀԿ ղեկավարի հայտարարության եւ ԲՀԿ-ի կողմից չեղյալ հայտարարված հանրահավաքի մասին: