|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վերջին օրերին աշխատանքից ազատվել են ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տարածքները հսկող` պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) 190-ից ավելի աշխատակիցներ: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա հայտնեց, որ դա ոստիկանության ՊՊԳՎ-ում իրականացվող ստուգումների արդյունքում է կատարվել, և որ դա բնականոն գործընթաց է: «Պարբերաբար ստուգումներ են իրականացվում, և աշխատակիցների ազատումը դրա արդյունքն է»,- ասաց Ահարոնյանը: