|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր ԲՀԿ խորհրդի նիստի մեկնարկից առաջ լրագրողները հարց ուղղեցին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանին, թե ինչպե՞ս է քնել այս գիշեր, պատասխանեց. «Հրաշալի»:
Հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում Սերժ Սարգսյանի ելույթը, որում խիստ քննադատության ենթարկվեց Գագիկ Ծառուկյանը, պատգամավորը պատասխանեց. «Մեկնաբանելու բան չունեմ: Մեր խորհրդի նիստում մեր ղեկավարն իր կարծիքը կհայտնի: ՀՀ նախագահի ելույթը բոլորի համար անսպասելի էր, այդ թվում` և ինձ համար: Չէր կարելի անձնավորած, մի ամբողջ կուսակցության ելույթը նվիրել Գագիկ Ծառուկյանին: Այսօր Գագիկ Ծառուկյանը կտա բոլոր հարցադրումների պատասխանները: Նրա ելույթը կլինի ոչ էմոցիոնալ, հանգիստ ու հավասարակշռված»:
ԲՀԿ-ական պատգամավոր Վահե էնֆիաջյանը տարակուսեց, որ Հանրապետական կուսակցությունը չի խոսում սահմանին տիրող վիճակի, երկրում տիրող անհուսալի վիճակի մասին, այլ խոսում է անձնավորված, վիրավորելով Գագիկ Ծառուկյանին: