|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԵՄ խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիային առաջարկվող 442 կետանոց փաստաթուղթը սրել է Անկարայի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունները. գրում է թուրքական Objektifbakis-ը:
Ըստ կայքի՝ հայտնի է դարձել, որ այդ պատճառով Թուրքիան միակողմանիորեն չեղյալ է հայտարարել փետրվարի 18-19-ը Ստամբուլում` կայանալիք Թուրքիա-ԵՄ խորհրդարանական հանձնաժողովի նիստը։
Եվրոպական խորհրդարանի սոցիալիստական խմբի նախագահ Հաննես Սվաբոդան Twitter-յան իր էջում այդ մասին գրել է. «Ստամբուլում եղանակը քաղաքական առումով էլ է ցուրտ: Այնուամենայնիվ, երկխոսության և քննարկումների ուղիները պետք է բաց թողնենք»: