|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` հրաժարական է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի միության (ASİMDER) նախագահ Գյոքսել Գյուլբեյը:
Ըստ Haberler-ի՝ նա հրաժարական է տվել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության՝ Իգդիրից պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար:
Գյուլբեյը 19 տարի ղեկավարել է հակահայկական կազմակերպությունը: Նա աշխատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը խոչընդոտելու ուղղությամբ և աչքի ընկել Ադրբեջանին աջակցելու հարցում: