|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանը համարում է, որ ԼՂ հակամարտության ռազմական լուծումն անընդունելի է և անհեռանկարային: Այդ մասին Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վալինկինը ասել է Россия 24-ին տված հարցազրույցում:
«Մենք բազմիցս ընդգծել ենք ԼՂ հակամարտության ռազմական կարգավորման անընդունելիությունը և անհեռանկարային լինելը և միշտ պնդել ենք հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդությամբ բանակցությունների վարման ճանապարհով»,- ասել է նա:
Դեսպանի խոսքերով՝ բանակցային սեղանի շուրջ հիմնախնդրի լուծման որոնումն է հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման միակ միջոցը: