|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱԶԲ տարածած հաղորդագրության համաձայն՝ ենթակառուցվածքների, էներգետիկայի եւ սոցիալական ծառայությունների ոլորտներին օժանդակելու նպատակով առաջիկա հինգ տարիների ընթացքում բանկը մոտավորապես 500 մլն դոլարի ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է .«Հաշվի առնելով ռեսուրսների սահմանափակությունը եւ Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնող այլ գործընկերների առկա օժանդակությունը, ԱԶԲ-ն մեծ ներգրավվածություն չի նախատեսի ֆինանսների, առողջապահության եւ կրթության ոլորտներում»:
Ասիական զարգացման բանկը կշարունակի աջակցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի աշխատանքների կատարմանը, ինչպես նաեւ աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքների միջեւ տրանսպորտային կապերի ամրապնդմանը: 500 միլիոն դոլարից մի մասն էլ հատկացվելու է Հայաստանում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների զարգացմանը եւ էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացմանը: