|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանական քարոզչամեքենայի ապատեղեկատվությունը հասել է անհեթեթության գագաթնակետին: Ադրբեջանական haqqin.az-ը գրում է, որ հայկական ԶԼՄ-ները հրապարակել են մի տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է ադրբեջանական կողմը ոչնչացնում հայ «դիվերսանտների» 6 հոգանոց խմբին:
Զավեշտալի է, որ մոտ 40 րոպե տևողությամբ անձայն տեսանյութում աղոտ երևում է միայն անհայտ մարդկանց շարժ` անհայտ ուղղությամբ, և ամայի բնություն:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ դա ապատեղեկատվություն է, ադրբեջանական հերթական էժանագին հնարքը: Ըստ նրա` տեսանյութի ցանկացած մասնագիտական ուսումնասիրություն կապացուցի, որ տեսանյութը ծիծաղի է արժանի: