|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր Աժ նիստում, երբ քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին:
«Իբրև պետություն` կարծես, երկու խնդիր ունենք: Առաջինը` բարենպաստ պայմաններ ստեղծել, որ փոքր ու միջին բիզնեսը կայանա ու զարգանա, երկրորդ` ստվերը հնարավորինս բերել հարկման դաշտ: Արդեն երկրորդ անգամ ենք հետաձգում մեկ տարի առաջ ընդունված օրենքի կիրարկումը` առանց լուծելու խնդիրը: Ասում եք, թե կքննարկենք և մինչև հուլիս կգտնենք լուծումները, բայց այս կառավարությունն ուներ ժամանակ դրա համար: Ո՞րն եք համարում ելքը»,- հարցրեց պատգամավորը:
Մանրամասները` տեսանյութում: