|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Դարձյալ հրթիռակոծությունների թիրախ է դարձել Հալեպի հայահոծ Ազիզիե թաղամասը. տեղեկացնում է «Գանձասար»-ը:
Հրթիռները պատճառել են մարդկային եւ նյութական մեծ վնասներ։ Վիրավորների թվում կան հայեր:
Ծանր վիրավորված Գեւորգ Հալլաճյանին եւ նրա երկու դուստրերին տեղափոխել են հիվանդանոց:
Կայքը տեղեկացնում է, որ, չնայած վիրահատական միջամտությանը, բժիշկներին չի հաջողվել փրկել գլխից վիրավորված Գեւորգ Հալլաճյանի կյանքը: Դուստրերի վիճակը կայուն է: