|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուս հայտնի երգչուհի Իրինա Դուբցովային հունվարի 30-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից տեղափոխել են հիվանդանոց։ Բաքու ուղևորվելուց առաջ երգչուհին կորցրել է գիտակցությունը. հայտնում է Дни.ру-ն:
Երգչուհին պետք է անհատական համերգ ունենար Բաքվում, սակայն հանկարծակի ուշաթափվել է։ Շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են Լապինոյի կլինիկա։
«Իրինայի վիճակը միջին ծանրության է, թռիչքները և ցանկացած տեղաշարժ կարող են առողջական լուրջ սպառնալիք դառնալ։ Հստակ ախտորոշումը մենք հույս ունենք տալ օրվա ընթացքում»,- նշել են բժիշկները։