|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր կառավարության շենքի առջեւ դարձյալ շարունակվել է առևտրականների բողոքի ցույցը: Կառավարության շենքի մոտից ցույցի մասնակիցները շարժվել են դեպի Բաղրամյան 26` նախագահական նստավայր: Այս պահին ցուցարարները փակել են Բաղրամյան փողոցը, ոստիկանները, շղթա կազմած, փորձում են նրանց հեռացնել փողոցից: Ցուցարարների մի մասը գտնվում է նստավայրի դիմացի մայթին, մյուս մասը` հենց նախագահական նստավայրի մայթին: Ցուցարարները պահանջում են օրենքի կասեցում: Այս պահին Բաղրամյան փողոցի երթևեկությունը մասամբ կաթվածահար է եղել: