|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վրաց մաքսայինները վրաց-հայկական սահմանի «Նինոցմինդա» մաքսային անցակետում կոկաինի խոշոր խմբաքանակ են առգրավել. հայտնում է Новости Грузия-ն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին վրացական «Ռուսթավի- 2» ալիքի եթերում:
Նշվում է, որ արգրավվել է ավելի քան 6 կգ թմրամիջոց, որը երկիր են փորձել ներմուծել Բուլղարիայի քաղաքացիներ։ Գործը փոխանցվել է ներքին գործերի նախարարությանը:
Սա արդեն թմրամիջոցների երկրորդ խոշոր խմբաքանակն է, որոնց ներմուծումը Վրաստանի տարածք կանխվել է վրաց մաքսայինների կողմից։