|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երբ առևտրականնների ցույցը գրեթե ավարտված էր, և կառավարության շենքի առջեւ մնացել էր ընդամենը մեկ տասնյակ մարդ, կրկին ներքև իջավ կառավարության նամակների ու դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: Ցուցարարների հետ մի փոքր զրուցելուց հետո որոշվեց, որ վաղը կայանալիք ցույցի ժամանակ 10 ցուցարար, այնուամենայնիվ, կբարձրանա վարչապետի մոտ` քննարկելու խնդիրը և առաջ քաշելու իրենց հուզող հարցերը:
Ցուցարարներն ասում են, որ որոշ հարցեր գոնե անպատասխան չեն մնա, և եթե խնդիրը լուծում չստանա, այն է` օրենքը ամբողջությամբ չկասեցվի, իրենք կշարունակեն իրենց ցույցերը: