|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Նախորդ տարվա մայիսի 17-ին «Վերնիսաժ»-ի մոտ արձակված կրակոցների գործով այսօրվա հերթական դատական նիստը հետաձգվեց:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ քննվող գործով դատավարությունը, կարծես, տեղից չի շարժվում: Նախորդ տարվա նոյեմբեր ամսից մինչ օրս նշանակված դատական բոլոր նիստերը հետաձգվել են:
Այսօրվա դատական նիստի հետաձգման պատճառը ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանի բացակայությունն էր: