|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անցած գիշեր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին դարձյալ լարված է եղել: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ լարվածություն է նկատվել Տավուշի սահմանին:
«Հակառակորդը դարձյալ դիվերսիոն փորձ է կատարել, որը, բարեբախտաբար, անհաջող է եղել: Հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի»,- ասաց նա` հավելելով, որ պարզ չէ` ադրբեջանական կողմը կորուստներ ունի՞, թե՞ ոչ:
Հովհաննիսյանը նշեց, որ ցաքուցրիվ կրակոցներ են հնչում նաև հիմա: