|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի կառավարությունում «Новая газета»-ի աղբյուրը հայտնել է, որ Ավետիսյանների ընտանիքին սպանած ռուս զինվոր Վալերի Պերմյակովի դատավարությունը կանցկացվի Հայաստանի տարածքում, սակայն նրան դատելու է ռուսական ռազմական դատարանը:
Նշվում է, որ վճռի կայացումից հետո հանցագործին Ռուսաստան կուղարկեն` պատիժը կրելու համար:
Տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել, սակայն, ռուսական պարբերականի աղբյուրի համաձայն, նման որոշում արդեն կայացվել է երկկողմ բանակցությունների ընթացքում: