|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ողբերգական դեպքերից ողջ մնացած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի համար հաշվեհամար է բացվելու՝ Գյումրու քաղաքապետարանի անմիջական հսկողության տակ:
Հաշվեհամարը հասանելի կլինի այսօրվանից, ինչի մասին կտարածվի համապատասխան հաղորդագրություն:
«Խնդրում ենք զգուշանալ ողբերգությունը սեփական շահերին ծառայեցնող դրամահավաքի, հաշվեհամարներ բացելու տարբեր անհատների և կազմակերպությունների հայտարարություններից, քանի որ Գյումրու քաղաքապետարանն անմիջականորեն համագործակցում է Ավետիսյանների ազգականների հետ և բոլոր քայլերը փոխհամաձայնեցված են՝ ավելորդ շահարկումներից և կեղծիքներից խուսափելու համար»,- ասվում է Գյումրի քաղաքապետարանի հայտարարության մեջ: