|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հարյուրավոր գյումրեցիներ ներկա պահին հավաքված են Գյումրիում Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ և շարունակում են պահանջել, որ Գևորգ Կոստանյանը դուրս գա և պատասխան տա իրենց հարցերին:
Որոշ մարդիկ քարեր են նետում դատախազության շենքի ուղղությամբ: «Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը բարձրախոսով հայտարարեց, որ քարեր նետելը սադրանք է, հարկավոր է դադարեցնել դա, այլապես` ուժայինները գրոհի կանցնեն:
Հիշեցնենք, որ հավաքվածները պահանջում են, որ Գյումրիում վեց անձի դաժանաբար սպանած Վալերի Պերմյակովին հանձնեն հայկական իշխանություններին: