|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Գյումրիում սպանդի մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի սոցկայքի էջին իսկական վիրտուալ պատերազմ է հայտարարվել:
Ռուս և հայ օգտատերերն իրենց կարծիքներն են հայտնում` В Контакте-ի նրա պատին գրառում թողնելով:
Ոմանք կատարված հանցագործությունը կապում են ազգայնականության հետ, ոմանք կիսում են ռուս օգտատերերի կարծիքն այն մասին, որ ազգությունը տվյալ դեպքում կապ չունի, և յուրաքանչյուր ազգության մեջ կան ստոր հանցագործներ:
Երկու կողմից քիչ չեն նաև ագրեսիվ մեկնաբանություններ Գյումրիում գործող ռուսական ռազմաբազայի վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ, կասկածյալի սոցկայքի պատին արդեն հավաքվել է 500-ից ավելի մեկնաբանություն: