|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում բնակվող ընտանիքի վեց անդամներին սպանել են: Հրազենային վնասվածքներից մահացածներից մեկը մանկահասակ երեխա է, մյուսները` չափահաս:
Տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվության վարչությունից: Հայտնեցին, որ ներկայումս դեպքի վայրում իրավապահներ են աշխատում, կատարվում է հետաքննություն:
Ըստ ԳԱԼԱ-ի` սպանություն կատարողը զորամասը լքած ռուս զինվորական է: Նշենք, որ տեղեկությունը դեռ հաստատված չէ: