|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ ԱԳՆ-ը դատապարտել է Հալեպի հայ կաթողիկե եկեղեցու հրթիռակոծումը:
"Դատապարտում ենք Հալեպի հայ կաթողիկե Սրբուհի Ռիթա եկեղեցու հրթիռակոծումը, որի հետևանքով լուրջ վնասներ են պատճառվել։
Սրբավայրերի դեմ ոտնձգություններն անընդունելի են և ի ցույց են դնում դրանց հեղինակների բարբարոսական և վայրագ բնույթը։
Միջազգային հանրությունը պետք է բազմապատկի ջանքերը՝ կանխելու նման հանցագործությունները, բացառելու քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների և սրբավայրերի դեմ ուղղված ոճրագործությունները",- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում: