|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանին վերջին հրաժեշտը տալու արարողությունը:
Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Վահան Հովհաննիսյանի մտերիմները, կուսակից և ոչ միայն կուսակից ընկերներ, բարեկամներ, մի շարք արվեստագետներ և պարզապես նրան ճանաչողներ:
Վահան Հովհաննիսյանի ընկերներն ու մտերիմները yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրեցին Հովհաննիսյանի հետ կապված իրենց հիշողությունները: