|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացվող օփենի յոթերորդ տուրում բոլոր ութ հայ շախմատիստները հաղթանակներ տոնեցին:
Յոթ տուրից հետո Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 5,5 միավոր: Նա միայն կես քայլով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Գայոս Նիգալիձեից (Վրաստան):
Լեւոն Բաբուջյանը եւ Արման Փաշիկյանն ունեն 5-ական, Սամվել Տեր-Սահակյանը, Հովիկ Հայրապետյանը եւ Մանուել Պետրոսյանը` 4,5-ական, Մարիա Կուրսովան` 4, Լիլիթ Գալոյանը 3,5 միավոր:
Այսօր, նախավերջին ութերորդ տուրի կենտրոնական պարտիայում Տիգրան Լ. Պետրոսյանը սպիտակներով խաղում է առաջատարի` Գայոս Նիգալիձեի հետ:
Աղբյուր` armchess.am