|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Դեկտեմբերի 23-ին, ժամը 14.31-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է խցանում և ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը:
Պարզվել է, որ «Զանգեր» կոչվող հատվածում բախվել են «ԿամԱԶ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ` առանց տուժածների, ինչից ճանապարհի նշված հատվածում առաջացել է խցանում:
«Սիսիանի ՃՇՇ» աշխատակիցների կողմից նշված հատվածում իրականացվել են ճանապարհի մշակման աշխատանքներ: ՃՈ աշխատակիցների կողմից իրականացվում է հերթապահություն: