|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀ կառավարությունը հաստատել է մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրման կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը: Նոր կարգի գործողությունը տարածվում է մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց վրա:
Լիցենզիայի նոր ձևը և լիցենզավորման փոփոխված կարգը, վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարծիքով, կբարելավեն ոլորտի աշխատանքը, ինչը թույլ կտա որակյալ ծառայություն մատուցել քաղաքացիներին: Միաժամանակ, կպարզեցվի լիցենզավորման գործընթացը, կնվազի կոռուպցիոն ռիսկը: