|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայ բռնցքամարտիկ Գառնիկ Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել Ռիգայում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին նաև Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Շվեդիայի, Անգլիայի, Մոլդովայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի մարզիկները: 56 կգ քաշային կարգում հանդես եկող Հարությունյանը եզրափակիչ տանող ճանապարհին նկատելի առավելությամբ հաղթել է իր բոլոր մրցակիցներին, իսկ ոսկե մեդալի համար մենամարտում առավելության է հասել Լիտվիան ներկայացնող Դմիտրի Դութմանի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Գառնիկ Հարությունյանը մեդալ էր նվաճել նաև Մախաչկալայում կայացած միջազգային մրցաշարում: