|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով հոսպիտալացված բոլոր երեխաներն ու մեծերն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին yerkir.am-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Տուն տեղափոխված երեխաներից ոմանց ամբուլատոր բժշկական հսկողությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարել էր, որ երեխաների մասսայական հոսպիտալացման պատճառը եղել է դիզենտերիա հիվանդությունը, որի առաջացման պատճառները պարզելու համար ներկայումս համապատասխան հետազոտություններն են իրականացվում: Դեպքի հետ կապված` հարուցված է նաև քրեական գործ: Մանկապարտեզը դեռ չի գործում: