|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տնտեսության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին, ՀՀ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Երկուստեք կարևորվել է համաշխարհային ու տարածաշրջանային տնտեսական իրողություններին և միջազգային շուկայի փոփոխվող իրավիճակին համահունչ տնտեսական քաղաքականության իրականացումը և համապատասխան տնտեսական միջավայրի ձևավորումը:
Կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են նշված ուղղություններով ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: