|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր կառավարության շենքի առջև դարձյալ հավաքվել են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Նրանք ունեն մեկ պահանջ` ստանալ իրենց մեկուկես տարվա աշխատավարձերը:
Եթե ամիսներ առաջ նաիրիտցիները հույս ունեին, որ գործարանը կվերագործարկվի, որովհետև նման հայտարարություններ էին անում կառավարության ներկայացուցիչները, ապա այժմ նրանք այդ հույսն էլ են կորցրել և պահանջում են իրենց աշխատավարձերը:
Նշենք, որ երեկ նույնպես հարյուրավոր նաիրիտցիներ հավաքվել էին կառավարության շենքի առջեւ` պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Վարչապետը նրանց մոտ չիջավ: Նաիրիտցիների հինգ հոգանոց խումբը մտավ կառավարության շենք` վարչապետի հետ հանդիպման, սակայն այդ հանդիպումը այդպես էլ չկայացավ վարչապետի զբաղված լինելու պատճառով:
Այսօր նաիրիտցիները հույս ունեն, որ վարչապետի հետ հանդիպումը կկայանա, և իրենք կկարողանան ներկայացնել իրենց խնդիրները, թեև այդ խնդիրները վաղուց հայտնի են: