|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մոտ 60 մարդ կուրացել է Հնդկաստանի Փենջաբ նահանգում ակնաբուժական շարժական կլինիկայի իրականացրած զանգվածային վիրահատությունից հետո. հայտնում է РИА Новости-ն:
Կատարակտի բուժմանն ուղղված միջոցառումն իրականացվել է ոչ կառավարական կազմակերպության կողմից: Ըստ բժիշկների` բոլոր տուժածները տեսողությունից զրկվել են ընդմիշտ, իսկ վիրահատությունը կատարվել է սարսափելի հակասանիտարական պայմաններում: Պարզվել է նաեւ, որ ոչ կառավարական կազմակերպությունը շարժական կլինիկա ստեղծելու թույլտվություն չի ունեցել: