|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ձայների` 103 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ԱԺ-ում ընդունվեց Մինսկում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը:
Նշենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը կողմ են ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ ՀԱԿ խմբակցությունները: Դեմ է «Ժառանգություն» խմբակցությունը, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը: Ձեռնպահ է քվեարկել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: