|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Վերջին օրերին Ադրբեջանի որոշ լրատվամիջոցներ գրում են, թե չեխական ոչ կառավարական People in Need (PIN) կազմակերպությունը հայամետ է. գրում է contact.az-ը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ PIN-ը Բաթումում տեղի ունեցած` «Արևելյան գործընկերության» երկրների քաղաքացիական հասարակության հետ համաժողովի ժամանակ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին պաստառ էր պատրաստել:
«Հայամետ դիրքորոշում ունենալու մեղադրանքն ադրբեջանական քարոզչության հին մեթոդներից է՝ ցանկացած քննադատությունից խուսափելու և ուշադրությունը մարդու իրավունքների հարցում սարսափելի խնդիրներից շեղելու համար: Դա ցույց է տալիս, թե ինչ ճնշումների են ենթարկվում Ադրբեջանում գործող միջազգային կազմակերպությունները»,- ասված է կազմակերպության ղեկավարի տարածած հաղորդագրության մեջ: