|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակում, ըստ մամուլի հրապարակումների, Գագիկ Ծառուկյանը պետք է հանդիպեր կուսակիցների հետ` քննարկելու համար հետագա անելիքները: Դրա մասին նշել էին նաև ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը և «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողները:
Այսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց հավաքվել էին մեծ թվով լրագրողներ: Գրասենյակից դուրս եկավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ հայտնեց. «Մենք ասելու բան չունենք, որովհետև ոչ մի հանդիպում չկա: Իսկ մամուլի հրապարակումը իրականությանը չի համապատասխանում»: