|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են զարգացնել հաշիվների վարումն ազգային արժույթներով՝ հաղթահարելով առկա խոչընդոտները. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին ասվում է ռուս-թուրքական միջկառավարական նիստի արձանագրությունում:
Նիստի ընթացքում կողմերն ընդգծել են իրավաբանական և ենթակառուցվածքային սահմանափակումների բացակայությունը վճարումներն ազգային արժույթով իրականացնելու հարցում:
Միևնույն ժամանակ, ՌԴ-ն և Թուրքիան պայմանավորվել են աշխատանքներ իրականացնել երկու երկրների բիզնես հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ արգելքները հաղթահարելու և հաշիվները ռուբլիով և լիրայով վարելու ուղղությամբ: