|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ընթացքում ելույթ է ունեցել՝ դարձյալ թիրախ դարձնելով Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին:
Նա ասել է. «Եթե Ասադը լսեր մեզ, Հալեպը ներկայիս ավերածությունների մեջ չէր լինի: Եթե նա ինքն իր ժողովրդի դեմ պատերազմ չսկսեր, այժմ Հալեպ-Այնթապ ճանապարհին փախստականների փոխարեն գնացք կլիներ: Հալեպը մի օր կազատվի: Հուսով ենք՝ Սիրիան դարձյալ ոտքի է կանգնելու, և մենք, ինչպես Իրաքում, համատեղ կառավարական նիստ ենք անելու: Մենք ո'չ Սիրիան, ո'չ էլ Իրաքը չենք թողնի Ասադի և ԻՇԻՊ-ի նման դաժանների ձեռքում»: