|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստանի գերատեսչությունները պետական գնումների կայքում պարբերաբար հրապարակում են իրենց ծախսած գումարների հաշվետվությունն ու գնումների պլանը: Այդ պլանով նախատեսվում է, թե որ նախարարությունը որքան գումար է ծախսելու կոմունալ վճարների համար` Էլեկտրաէներգիա, գազ, ջուր և աղբահանություն:
Օրինակ` եթե մի շարք գերատեսչություններ մոտավորապես 70.000 դրամ ծախսելու են աղբահանության վրա, ապա էներգետիկայի նախարարությունը 50.000 դրամ ծախսելու է ախտահանման և, զավեշտալի ձեւակերպում, մակաբույծների ոչնչացման վրա: Ի դեպ, մակաբույծ նշանակում է ուրիշ բույսի և կենդանու հաշվին ապրող, սնվող օրգանիզմ, իսկ փոխաբերական իմաստով` ձրիակեր: