|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստանի 5 ազատ ոճային առաջատար ըմբիշներ, հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ՝ նոյեմբերի 27-30-ը կմասնակցեն Ֆրանսիայի Նիս քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին: Նրանց թվում են Գարիկ Բարսեղյանը, Արթուր Առաքելյանը, Դավիթ Սաֆարյանը, Գրիգոր Գրիգորյանն ու Մուսա Մուրթազալիևը: Նույն օրերին ազատ ոճայինների ևս մեկ խումբ էլ, մարզիչ Ցալակ Հարոյանի գլխավորությամբ կմեկնի Խանտի Մանսիյսկ՝ մասնակցելու Վլադիմիր Սեմյոնովի մրցանակների խաղարկությանը: Խանտի Մանսիյսկում Հայաստանը կներկայացնեն Վոլոդյա Ֆրանգուլյանը, Գոռ Բարսեղյանը, Վարուժան Կաջոյանն ու Գոռ Գրիգորյանը: Տեղակացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: