|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ այն բանից հետո, երբ երկիրը կհամապատասխանի Դաշինքի բոլոր չափանիշներին։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո. հայտնում է Грузия online-ը:
«Վրաստանը վերջին տարիների ընթացքում մոտեցել է ՆԱՏՕ-ին: Մենք հաստատում ենք մեր՝ 2008-ին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում ընդունած որոշումը: Վրաստանը Դաշինքի անդամ կդառնա, երբ կհամապատասխանի բոլոր չափանիշներին: Եվ մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ»,- ասել է Սթոլթենբերգը: