|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անթալիայի Քաշ շրջանում քրդերեն խոսելու համար ծեծելով սպանել են 20-ամյա երիտասարդի:
Radikal-ի հաղորդմամբ՝ երիտասարդը հորեղբորորդու հետ սրճարանից դուրս գալիս վեճի է բռնվել մի խումբ երիտասարդների հետ, ովքեր քրդերեն խոսելու համար վիրավորել են նրանց՝ «կեղտոտ քրդեր» անվանելով:
Ալկոհոլի ազդեցության տակ տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Սրճարանում գտնվող տեսախցիկի կադրերը ուսումնասիրած ոստիկանները պարզել են, որ ընդամենը 10 վայրկյան տևած ծեծի արդյունքում 20-ամյա Մահիր Չեթինը տեղում մահացել է։