|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Վերնիսաժ»-ի մոտ մայիսի 17-ին արձակված կրակոցների առթիվ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է, նոյեմբերի 3-ին վարույթ է ընդունվել, և հավանական է, որ նոյեմբերի 20-24 ժամանակահատվածում դատական առաջին նիստը նշանակվի: Այս մասին Yerkir.am-ին ասաց գործով ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը:
Նա հայտնեց նաև, որ մոտ տասն օր առաջ դատարանին միջնորդություն է ներկայացրել` իր պաշտպանյալին երկրորդ անգամ վիրահատել թույլ տալու վերաբերյալ: Նիստի ժամանակ է միջնորդությունը կքննվի:
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանվում է երեք անձ` կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը, նրա հետ վիճաբանած Վալերի Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը: