|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ՝ բանկային քարտերով, կանխիկ գումարով և մի կնոջ կենսաչափական տվյալներով ՀՀ անձնագրով:
Լևոն Ա.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է թիվ 71 երթուղու միկրոավտոբուսի սրահում, մի կնոջ պայուսակից: Կատարվում է հետաքննություն: