|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՅԴ խմբակցությանը չի բավարարում կառավարության ներկայացրած` 2015թ. բյուջեն: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բյուջեն չի բավարարում թե' եկամուտների, թե' ծախսերի մասով:
«Չեն բավարարում զարգացման այն տեմպերը, որոնք արձանագրվում են այս բյուջեով, որովհետև սահմանափակ են թե' հնարավորությունները, թե' ռեսուրսները»,- ասաց նա:
Հարցին` բյուջեն իրատեսակա՞ն է, ինչպես նշել էր վարչապետը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Իրատեսական` գուցե, բայց այն, ինչ կա, չի բավարարում: Բյուջեի եկամտային մասն է կարևոր լինելու, այն չի բավարարում բացարձակապես, անընդունելի բյուջե է»: