|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները նպաստում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, և դրանք պետք է շարունակվեն: Այդ մասին АПА-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«ԱՄՆ-ի անունից ասեմ, որ մենք ակնկալում ենք, որ նախագահների հանդիպումները պարբերական կլինեն: Նրանց հանդիպումները նպաստում են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք նաև կհանդիպենք հակամարտող կողմերի ԱԳՆ ղեկավարների հետ ԵԱՀԿ անդամ երկրների՝ Բազելում կայանալիք հանդիպման ընթացքում և շարունակելու ենք հանդիպումները նման մակարդակով: Շատ կարևոր է զարգացնել երկխոսությունը, որը տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Փարիզում»,- նշել է Ուորլիքը: