|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վալերի Բուայեն, 23 պատգամավորի ստորագրությամբ, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը նոյեմբերի 4-ին ներկայացրել է Ֆրանսիայի ԱԺ-ին:
Ըստ Haberler-ի՝ Ֆրանսիայի խորհրդարանի` Մարսելից պատգամավոր Վալերի Բուայեի նոր օրինագծի համաձայն՝ Ցեղասպանության ժխտման համար կսահմանվի 5 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք պատժաչափ:
Նոր օրինագիծը ստորագրողների թվում է նաև հայ փաստաբան Պատրիկ Դևեջյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բուայեն հայտնել էր այդ օրինագիծը խորհրդարանում ներկայացնելու մասին, 40 պատգամավոր համաձայնել էր ստորագրել օրինագիծը: