|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Նոյեմբերի 23-ին Կրեմլում կայանալիք` «Ծովից ծով» հայկական ազգային երգերի միջազգային մրցույթը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում:
Թուրքական Haberler կայքը, մասնավորապես, արձագանքել է համացանցային քվեարկության և ժյուրիի ձայների արդյունքում եզրափակիչում հայտնված` երգիչ Սևակ Ամրոյանի «Ախպերս ու ես » երգին:
«Հայ երգչի «Խփում ենք թուրքին ախպերս ու ես» երգը հայտնվել է եզրափակիչում» վերնագրված լուրի մեջ կայքը քննադատել է երգը` պնդելով, որ «այն թուրքերի նկատմամբ ատելություն է պարունակում» :