|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բաքվում երեկ երեկոյան ձերբակալվել է ««Ադրբեջանի ժամ» հեռուստաընկերության տեխնիկական տնօրեն Խալիդ Գարաևը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Հադիջա Իսմայլովան. հայտնում է haqqin.az-ը:
Նրա խոսքերով՝ Գարաևը զանգահարել է իրեն և հաղորդել, որ պահվում է Բինագադինի ոստիկանության 4-րդ բաժնում: Դրանից հետո նրա հետ չի հաջողվել կապ հաստատել: Լրագրողը չի բացառում, որ Գարաևը պահվում է Ազգային անվտանգության նախարարությունում: